Ֆրանսիայի հրապարակում մահացած քաղաքացին ոչ մի առնչություն չի ունեցել ոստիկանների հետ. պարզաբանում

Լրատվամիջոցներից մեկն անդրադարձել է այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած դժբախտ դեպքին՝ նշելով, որ վրաններից մեկում մահացած տղամարդը օրեր առաջ խնդիր է ունեցել ոստիկանների հետ:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա ոչ մի առնչություն չի ունեցել ոստիկանների հետ, ինչպես և ակցիաների օրերին բերման չի ենթարկվել ոստիկանության որևէ բաժին:

«Կոչ ենք անում տեղի ունեցած դժբախտ դեպքը չդարձնել շահարկումների առարկա»,- ասված է Ոստիկանության պարզաբանման մեջ:

Ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր՝ այսօր՝ ժամը 13:25-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ «կենսաբանական մահ» ախտորոշմամբ Ֆրանսիայի հրապարակից հիվանդանոց տեղափոխված՝ 1981 թ․ ծնված Արթուր Ս.-ն վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախապատրաստվում են նյութեր։

Related posts

Խոշոր վթար Վանաձորում․ կա 11 վիրավոր

Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու դին

Ո՛չ վարչապետի, ո՛չ հրապարակման մեջ նշված բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան. Նազելի Բաղդասարյան