Ֆրանսիայի ԱԳՆ-ն նախազգուշացրել է իր երկրի քաղաքացիներին՝ չայցելել Ադրբեջան

Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին, այդ թվում՝ երկքաղաքացիներին առանց ծանրակշիռ պատճառի, առանց խիստ անհրաժեշտության չմեկնել Ադրբեջան։

Նշվում է, որ Ֆրանսիայի քաղաքացիները Ադրբեջանում հայտնվում են ձերբակալության, կամայական կալանքի և անարդար դատավարությունների վտանգի առջև։

Այս հայտարարությանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ն նշելով, որ խստորեն դատապարտում են Ֆրանսիայի ԱԳՆ-ի այդ նախազգուշացումը։

«Ֆրանսիայի նման անհիմն և կողմնակալ որոշումն ու հայտարարությունը վկայում է Ադրբեջանի հետ հարաբերություններն էլ ավելի սրելու այս երկրի մտադրության մասին»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է մի քանի դեպք որոնց շրջանակներում ձերբակալվել են Ֆրանսիայի քաղաքացիներ, ապա ֆրանսիական կողմին մեղադրել ադրբեջանցի լրագրողների՝ Ֆրանսիա և նույնիսկ Շենգենյան գոտու այլ երկրներ մեկնելու խոչընդոտների համար․ «Եվս մեկ անգամ պահանջում ենք դադարեցնել Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավը»,- ասված է հայտարարության մեջ»:

Related posts

ՌԴ-ն տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է. Մատվիենկոն՝ Սիմոնյանին

Մեկնարկել է ՀՀ և ՌԴ միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը

Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր