Ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը կազատվի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից

Ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականների կազմում հանդես գալու  նպատակով Հայաստանի Հանրապետություն են հրավիրվել Դանիել  Մելիքի  Աղբալյանը, Ֆինն Կասպեր Ադամ Էվարտ Ստենլիի Գերագուսյանը և Վադիմ Արսենի Հարությունյանը, իսկ Վահան Վարդանի Բիչախչյանը ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային  հավաքականի անդամ է։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարության w-gov.am էլեկտրոնային հարթակից։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

  1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային  հավաքականների անդամ հանդիսացող՝
  • Դանիել Մելիքի  Աղբալյանին  (ծնված`  1999  թվականի  մարտի  12-ին, հաշ­վառ­ման հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Խանջյան փ., շ. 27, զինհաշվառումը՝ Երևանի N 2 Զ/Կ).
  • Ֆինն Կասպեր Ադամ Էվարտ Ստենլիի Գերագուսյանին (ծնված` 2007 թվականի հոկտեմբերի 28-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Խանջյան փ., շ. 27, զինհաշվառումը՝ Երևանի N 2 Զ/Կ).
  • Վադիմ Արսենի Հարությունյանին (ծնված` 2005 թվականի սեպտեմբերի 8-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Խանջյան փ., շ. 27, զինհաշվառումը՝ Երևանի N 2 Զ/Կ):
  1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Վահան Վարդանի Բիչախչյանին (ծնված` 1999 թվականի հուլիսի 9-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Ղանդիլյան փ., շ. 28, բն. 8, զինհաշվառումը՝ Շիրակի մարզի Զ/Կ)՝ ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավա­քականի անդամ (նախորդ տարկետումը տրամադրվել է Հայաստանի Հանրա­պետության կառավարության 2025 թվականի  հունվարի 23-ի N 68-Ա որոշմամբ՝ մինչև 26 տարին լրանալը՝ 09.07.2025 թ.):

Related posts

ՌԴ-ում հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինվի ադրբեջանականով․ Տիտով

Իրանի դեմ պատերազմը չի ազդել ԱՄՆ-ից Ուկրաինային զենքի մատակարարման վրա. Ռուբիո

Թրամփի ճնշումները Նեթանյահուի վրա վտանգում են վերջինիս հաղթանակն ընտրությունում. Al Monitor