«Ֆորբս»-ն անդրադարձ է կատարել Հայաստանին. դիտարկվել է նաև բժշկական տուրիզմը

«Ֆորբս» միջազգային ամսագիրը անդրադարձ է կատարել մեր երկրին: Այդ մասին ասված է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Ֆեյսբուքի էջում:
«Ուրախ եմ, որ զբոսաշրջության զարգացման և դրա տնտեսական ազդեցության համատեքստում դիտարկվել է նաև բժշկական տուրիզմը:
Այս ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է երեք կարևոր բաղադրիչ, որի ուղղությամբ ամենօրյա աշխատանք ենք իրականացնում` որակ, վստահություն և հարմարավետություն:
Ամսագրում ընդգծվել է թվային առողջապահությանը միտված մեր բարեփոխումները. Հայաստանի ՏՏ և առողջապահական ոլորտների համակցված գործակցությունը մեր երկրին դարձնում է գրավիչ միջավայր՝ գլոբալ տեխնոլոգիական ընկերությունների համար:
Ատամնաբուժական ծառայություններ, պլաստիկ վիրաբուժություն, վերարտադրողական առողջություն, փոխպատվաստում և այլն. այն ծառայություններն են, որոնց համար Հայաստան են գալիս տարբեր երկրներից:
Ծառայությունների անընդմեջ ընդլայնումը, թվային գործիքակազմը, վերազինումը, JCI սերտիֆիկացման գործընթացը, վստահ եմ, բերելու է առողջապահությունը նոր մակարդակի և ստեղծելու է հարմար փաթեթ ու միջավայր զբոսաշրջիկի համար և, որ կարևորն է` խաղաղ ու կայուն երկրում:
https://forbes.swiss/…/armenia-a-new-era-for-forbes.pdf»,- նշված է գրառման մեջ:

 

Related posts

Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր

Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը. ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավելի քան 10 տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներ