Ֆինլանդիայում նախատեսում են կրճատել զբոսաշրջային տուրիզմը Ռուսաստանի քաղաքացիների համար

Ֆինլանդիայում մեխանիզմ են մտածել, թե ինչպես պետք է կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տուրիստական վիզաների տրամադրումը՝ փոխանցում է ТАСС-ը:

Ինչպես հայտնել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Հաավիստոն, տուրիստական վիզա ստանալու համար փաստաթղթերը պետք է ընդունել միայն երկուշաբթի օրերին, իսկ երեքշաբթի օրվանից մինչև ուրբաթ՝ ընտանեկան հանգամանքների, ուսման կամ աշխատանքի վիզաներ ստանալու համար:

Նրա խոսքով՝ այդ միջոցն էապես կդանդաղեցնի զբոսաշրջիկներին վիզաների տրամադրումը, միևնույն ժամանակ չի հակասի ազգային օրենսդրությանը:

Related posts

Խցանված խաչմերուկ մուտք գործելու դեպքերով Ոստիկանությունն արդեն բազմաթիվ որոշումներ է կայացրել. ՆԳՆ մամուլի խոսնակ

Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը