ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիայի փետրվար ամսվա դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 գրոսմայստեր: Տղամարդկանց վարկանիշային աղյուսակում Հայաստանից միայն մեկ գրոսմայստեր կա` Շանթ Սարգսյանը, որը 55-րդն է: Տղամարդկանց դասակարգման աղյուսակում առաջինը դասական շախմատի աշխարհի նախկին չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն է:Կանանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ` Էլինա Դանիելյանը (42-րդ տեղ), Մարիամ Մկրտչյանը (72-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյանը (77-րդ տեղ): Կանանց մոտ վարկանիշային աղյուսակի առաջին տեղում չինուհի Հու Յիֆանն է:Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դասակարգման աղյուսակում 18-րդն է:

Related posts

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել երեք ռուսաստանցի քաղաքագետի նկատմամբ

1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք

Ղարաբաղից տեղահանված որոշ ընտանիքներ 10 տարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40 հազար դրամ աջակցություն կստանան