Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Նշվում է, որ դիվանագետները, ի թիվս այլնի, հատուկ ուշադրություն են դարձրել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին, խաղաղության բանակցություններում առկա խնդիրներին։
Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Բայրամովը Ֆիդանին տեղեկացրել է այդ ուղղությամբ հետագա անելիքների մասին:
Հաքան Ֆիդանը կարևոր քայլ է որակել սահմանազատման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը:
«Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը բխում է բոլոր կողմերի շահերից»,- ասել է թուրք դիվանագետը։ Միևնույն ժամանակ նա նշել է, թե Անկարան հասկանում է Բաքվի մտահոգությունները:
Անդրադարձ է եղել նաև տնտեսության, հաղորդակցությունների ոլորտներում Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացմանը: Բայրամովը հայտնել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում դեպի Թուրքիա և Եվրոպա ադրբեջանական գազի արտահանման ծավալներն ավելացնելու ուղղությամբ։

Related posts

Մհեր Գրիգորյանին Nokia ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացվել են 5G ցանցի ենթակառուցվածքների ներդրման ծրագրերը

Անօթևան մնացածները կապահովվեն թե՛ կեցության վայրով, թե պայմաններով. ՏԿԵ նախարարը՝ Ճամբարակում

Դավիթ Առուշանյանը ներկայացրել է Շիրակի մարզի 2024 թվականի բյուջեի կատարողականը