Ֆեյսբուքում թշնամանք հրահրելու և քարոզելու հայտարարություններ արած քաղաքացին կալանավորվել է

Մայիսի 12-ին ֆեյսբուքում ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու հայտարարություններ կատարելու համար ձերբակալված քաղաքացին կալանավորվել է 1 ամսով։ Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ բլոգեր Արտակ Ավետիսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան:

Հիշեցնենք՝ Շենգավիթում ՔՊ-ի քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանությունը բերման էր ենթարկել մեկ անձի՝ ատելություն և թշնամանք հրահրելու կասկածանքով։ Համացանցում տարածված տեսանյութում տղամարդը, ներկայանալով որպես «շենգավիթցի Արտակ», վիրավորական և սպառնալից արտահայտություններով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարելով, որ նրան սպասում են Շենգավիթում։

Related posts

Ակնկալել անթերի աշխատանք` հնարավոր չէ. Դավիթ Խուդաթյան

ԶԼՄ-ներում Ադրբեջանի ղեկավարության հասցեին uադրիչ հայտարարությունների համար ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնվել

Ձեր ղեկավարության ներքո երկիրը շարունակում է դինամիկ զարգանալ. Վիետնամի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին