Օրենքի խախտմամբ օտարված 4 հողամասերը կվերադարձվեն Եղեգնաձոր համայնքին. Գլխավոր դատախազություն

2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայցը: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Դատարանն անվավեր է ճանաչել Վայոց ձորի Եղեգնաձոր խոշորացված համայնքի Մալիշկա բնակավայրում գտնվող չորս հողամասերի՝ 2006-2007 թվականների աճուրդներն ու վերականգնել է դրանց նկատմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը:

Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն դատարանն անվավեր է ճանաչել՝

Վայոց ձորի Մալիշկա բնակավայրում գտնվող 0,1 հա մակերեսով հողամասի՝ 2006 թվականի սեպտեմբերի 29-ի աճուրդը: Որպես հետևանք՝ Դատարանն անվավեր է ճանաչել Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի և Մ.Մ.-ի միջև 2006 թվականի դեկտեմբերի 8-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, հողամասի նկատմամբ Մ.Մ.-ի սեփականության իրավունքի պետական գրանցումն ու վերականգնել 0,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը:
Վայոց ձորի Մալիշկա բնակավայրում գտնվող 0,15 հա մակերեսով հողամասի՝ 2007 թվականի օգոստոսի 6-ի աճուրդը: Որպես հետևանք՝ Դատարանն անվավեր է ճանաչել Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի և Մ.Մ.-ի միջև 2007 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, հողամասի նկատմամբ Մ.Մ.-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը և վերականգնել 0,15 հա մակերեսով հողամասի նկատմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը:
Վայոց ձորի Մալիշկա բնակավայրում գտնվող 0,3 հա մակերեսով հողամասի՝ 2007 թվականի օգոստոսի 6-ի աճուրդը: Որպես հետևանք՝ Դատարանն անվավեր է ճանաչել Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի և Մ.Մ.-ի միջև 2007 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, հողամասի նկատմամբ Մ.Մ.-ի սեփականության իրավունքի պետական գրանցումն ու վերականգնել 0,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը:
Վայոց ձորի Մալիշկա բնակավայրում գտնվող 0,15 հա մակերեսով հողամասի՝ 2007 թվականի օգոստոսի 6-ի աճուրդը: Որպես հետևանք՝ Դատարանն անվավեր է ճանաչել Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի և Մ.Մ.-ի միջև 2007 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, հողամասի նկատմամբ Մ.Մ-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը և վերականգնել 0,15 հա մակերեսով հողամասի նկատմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը։
Դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո, վերոնշյալ 4 հողամասերի նկատմամբ կգրանցվի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան