Օրենքը բացառելու է «Գերեզմանատներ` առանց սահմանների» կարգախոսը

Հայաստանում, ընդհանուր առմամբ, կան 1700 գերեզմանատներ, որոնցից մասնակիորեն չեն գործում 1070-ը: Նոր օրենսդրական փոփոխության համաձայն, որն առնչվում է գերեզմանատներին, եթե նախկինում մեկ անձի գերեզմանատեղի համար տրամադրվում էր 2,5 քառ.մ հողատարածք, իսկ ընտանեկան գերեզմանի համար անվճար՝ 12,5 քառ.մ, ինչպես նաեւ հնարավոր էր 6 քառ.մետր հավելյալ հողատարածք ձեռք բերել վճարովի հիմունքներով, ապա, ըստ հունվարի մեկից գործողության մեջ մտած օրենքի, այժմ արդեն այլ կարգ է գործում.
Նախկինում գործող օրենքով՝ հավելյալ գերեզմանատեղի համար յուրաքանչյուր մեկ քառ.մետրի դիմաց քաղաքացու կողմից վճարելիք գումարն հաշվարկվում էր վարչական շրջանի հողի կադաստրային արժեքին համապատասխան: Օրենքում նաեւ վարչական իրավախախտումների դեպքերն են նկատի առնված: Խստիվ արգելվում են գերեզմանատան սահմանների խախտմամբ հուղարկավորությունները: Խախտման դեպքում տուգանքի չափը կազմում է մեկ մլն դրամ, խախտումը չվերացնելու համար՝ 2 մլն դրամ:

Related posts

Ձերբակալվել է թիվ 2 տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը

Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաք է անցկացվել

Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որ այդ մարդիկ բանտից ազատ արձակվեն․ Փաշինյանը՝ գերիների մասին