«Օտարերկրյա վարձկանների տեղափոխումը ԼՂ հակամարտության գոտի հղի է նոր ահաբեկչական անկլավի ստեղծման վտանգով». Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նոյեմբերի 5-ին կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ուժերի շարքում կռվող օտարերկրյա գրոհայինների դեմ պայքարին:  Այս մասին տեղեկացնում Tert.am-ը:

«Առկա տեղեկությունների համաձայն՝ ներկա պահին տեղի է ունենում Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների գրոհայինների տեղափոխում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Ի դեպ, խոսքը ծայրահեղականորեն տրամադրված վարձկանների մասին է, որոնք ջիհադականության գաղափարախոսություն են դավանում: Այդ ամենը չի կարող լուրջ մտահոգություն չառաջացնել մեզ մոտ, քանի որ իրավիճակի նման հեռանկարով զարգացումը հղի է նոր ահաբեկչական անկլավի ստեղծման վտանգով՝ այս անգամ արդեն Անդրկովկասում: Հիշեցնեմ, որ Ռուսաստանն այս մասին բացեիբաց հայտարարել է համապատասխան տեղեկությունների տիրապետելուն պես»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին:

Նշենք, որ ճեպազրույցի ժամանակ դիվանագետն անդրադարձել է նաև հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը գործնականում հաստատելու անհրաժետությանը:

Related posts

Ղարսի խճուղու աշխատանքները կավարտվեն 2026-ի վերջին

Կանադան նախատեսում է կառուցել նավթատար խողովակաշար՝ օրական մինչև 1 միլիոն բարել հում նավթ մատակարարելու Ասիային. (FT)

Կիևը ձգտում է, որ ՆԱՏՕ-ն ճանաչի Ուկրաինայի նոր դերը անվտանգության ճարտարապետության մեջ