Օտարալեզու խոսակցությունների միջոցով տարածվում են սպառնալիք, խուճապ և ապատեղեկատվություն.ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում իրական և կեղծ բազմաթիվ հեռախոսահամարների միջոցով (օրինակ +37494663096, 091805319, +37489648700, +37458913321, 088004418, 088007777, 093669120, 094560966) զանգեր են կատարվում տարբեր քաղաքացիների, այդ թվում նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ու ՀՀ Կառավարության անդամների՝ օտարալեզու խոսակցությունների միջոցով տարածելով սպառնալիք, խուճապ և ապատեղեկատվություն:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ նմանօրինակ գործելաոճից և հավաստում, որ համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում համանման նախաձեռնությունների հեղինակների ու իրագործողների նկատմամբ ձեռնարկվելու են օրենքով նախատեսվող բոլոր անհրաժեշտ միջոցառումները:

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ինչպես վերը նշված, այնպես էլ այլ հեռախոսահամարներից շատերի ուսումնասիրության արդյունքում նկատվում է նաև ադրբեջանական հաքերային խմբերի մասնակցությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը միաժամանակ հորդորում է տուրք չտալ նմանատիպ հեռախոսազանգերի միջոցով տարածվող ապատեղեկատվությանը, չձևավորել խուճապային տրամադրություններ և համանման կասկածելի երևույթների հանդիպելու դեպքում անհապաղ դիմել պետական իրավասու մարմիններին:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան