Օվերչուկը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 2-ին ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Վերջինս շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի ֆոնին Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման գործում օպերատիվ օգնության համար:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Ադրբեջան-Ռուսաստան օրակարգի շուրջ։ Նշվել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 9-ին Դուշանբեում կայացած հանդիպման ընթացքում Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ կողմերն առաջիկայում գործնական քայլեր կիրականացնեն 2024 թվականի դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի աղետի հետևանքով առաջացած խնդիրների կարգավորման ուղղությամբ։

Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման հեռանկարը, ինչպես նաև հումանիտար բնույթի մի շարք հարցեր:

Related posts

Ջրաշիթեր և արցունքաբեր գազ․ Ֆրանսիայում բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների

«Ռուսական երկաթուղիներ»-ը դիտարկում է Թուրքիայից և Ադրբեջանից Վրաստանով բանջարեղեն մատակարարելու հնարավորությունը

ԱԱԾ-ում նոր կենտրոն կստեղծվի․ նախատեսվում է սահմանել աշխատակիցների վարձատրության գործակիցները