Օմանի մայրաքաղաքի մերձակայքում նավթային տանկերի մոտ պայթյուն է տեղի ունեցել

Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործողությունների վարչությունը հայտնել է, որ երեքշաբթի պայթյուն է տեղի ունեցել նավթային տանկերի մոտ, որը գտնվել է Մասկատից 60 ծովային մղոն դեպի արևելք։

UKMTO-ի տվյալներով՝ անձնակազմը և նավը անվտանգ են, սակայն կապիտանը հայտնել է, որ բունկերային վառելիքի մի մասը արտահոսել է ծով։

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել նավի ձախ կողմի կերային հատվածում՝ ջրագծին մոտ։

Դեպքի առթիվ իշխանությունները հետաքննություն են սկսել, իսկ տարածաշրջանում գտնվող նավերին խորհուրդ է տրվել զգոնություն պահպանել և հաղորդել ցանկացած կասկածելի ակտիվության մասին։

Միջադեպը տեղի է ունեցել այն հայտարարությունների ֆոնին, որոնցում ԻրանԱՄՆ-ին մեղադրել էր հրադադարի ռեժիմի «կոպիտ խախտման» մեջ։

Թեհրանը հայտարարել է, որ այդ քայլը անպատասխան չի մնա և շարունակում է սահմանափակել առևտրային նավագնացության մուտքը Հորմուզի նեղուց՝ չնայած Վաշինգտոնի հետ ընթացող բանակցություններին։

Related posts

Ղարսի խճուղու աշխատանքները կավարտվեն 2026-ի վերջին

Կանադան նախատեսում է կառուցել նավթատար խողովակաշար՝ օրական մինչև 1 միլիոն բարել հում նավթ մատակարարելու Ասիային. (FT)

Կիևը ձգտում է, որ ՆԱՏՕ-ն ճանաչի Ուկրաինայի նոր դերը անվտանգության ճարտարապետության մեջ