Օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացն ամբողջությամբ ավարտվել է

Ռուս խաղաղապահ զորակազմը վերջնականապես լքել է օկուպացված Արցախը: Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ՊՆ-ն՝ ընդգծելով, որ խաղաղապահների դուրսբերման գործընթացն ավարտվել է հունիսի 12-ին: Այս մասին գրում է kommersant.ru-ն:

«Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերման գործընթացն ամբողջությամբ ավարտվել է»,- ասվում է հաղորդագրությունում։

2020 թվականից ի վեր օկուպացված Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմը՝ բաղկացած 1960 զինծառայողից՝  տեղակայումը տեղի էր ոնեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ պայմանավորվածության հիման վրա։ Խաղաղապահները, մասնավորապես, վերահսկել են հրադադարի պահպանման ռեժիմը։ Ենթադրվում էր, որ նրանք օկուպացված Արցախում կմնան մինչև 2025 թվականը։ Այս տարվա ապրիլի 17-ին Ռուսաստանը սկսել է խաղաղապահների դուրսբերումը տարածաշրջանից։ Այդ մասին որոշումն ընդունել է Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Խաղաղապահները հասել են Հայաստան և ժամանակավորապես տեղակայվել Գորիսում և Սիսիանում։ Նույն ամսին դադարել է գործել օկուպացված Արցախում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը։

Related posts

Հիմնավորեք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կաթողիկոսը կարող է զավակ ունենալ․ վարչապետը՝ որոշ հոգևորականների

Հրազդանի կիրճում վրաերթի են ենթարկվել 3 անչափահաս երեխաներ

Բրազիլիայում օդապարիկ է կործանվել. հայտնի է 8 զոհի մասին. տեսանյութ