Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով

Երևանում սեպտեմբերի 10-ի ցերեկը, 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սեպտեմբերի 11-ի և 13-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 13-14-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 12-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։

Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-12-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։

Related posts

Նախնական պայմանավորվածություն կա ադրբեջանական կողմի հետ անհայտ կորածների համատեղ որոնողական աշխատանքների իրականացման շուրջ. ԱԱԾ տնօրեն

Քրեակատարողական ծառայողները հանձնուքում առկա վերնազգեստի վրա հայտնաբերել են թմրանյութի նմանվող հետքեր

Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի