Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Երևան քաղաքում հոկտեմբերի 9-ի և 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի գիշերը, 12-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։

Հանրապետության տարածքում hոկտեմբերի 9-ի և 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։

Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ, հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-12-ը աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:

Related posts

Սարգիս Հայոցյանը ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Կենսաթոշակառուի փոխարեն որոշ դիմումներ կարող է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչը

Ռուսական ուժերը հարվածել են Կիևին, ՌԴ երկնքում էլ ոչնչացվել են ուկրաինական ԱԹՍ-ներ