Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով․ ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ կլինի

Հանրապետության տարածքում հունիսի 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում, 8-10-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում ինտենսիվ հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 8-9-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով։

Երևանում հունիսի 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ին՝ երեկոյան ժամերին, 8-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Related posts

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Ռուսաստանի օրվա առթիվ

Ճամբարակում պայթյունից տուժածներից մեկի կյանքը ևս փրկել չի հաջողվել. ԱՆ

Ադրբեջանական ոստիկանության անպատժելիության գինը