Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Ուշադրություն

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը Արարատյան դաշտում, Կոտայքում, Արագածոտնում և Վայոց ձորում օգոստոսի 2-3-ը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

 

Հանրապետության տարածքում`

Oգոստոսի 3-5-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 3-5-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Oգոստոսի 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 2-ի ցերեկը կբարձրանա 2-6 աստիճանով, 4-ին կնվազի 4-6 աստիճանով։

Related posts

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

Պուտինը հրահանգել է երեք օրով դադարեցնել Կիևին հարվածները

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա