Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով

Ուշադրություն

Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում և Արարատյան դաշտում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև: Օգոստոսի 10-ի ցերեկը, 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 11-14-ը մարզերի մեծ մասում աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Օգոստոսի 13-14-ը Լոռիում, Տավուշում Սյունիքում և Արցախում՝ կբարձրանա 4-5 աստիճանով։

Related posts

Խոշոր վթար Վանաձորում․ կա 11 վիրավոր

Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու դին

Ո՛չ վարչապետի, ո՛չ հրապարակման մեջ նշված բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան. Նազելի Բաղդասարյան