Քրեական ու համայնքային ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողների

Ապրիլի 10-ին՝ ժամը 14․10-ին, Դուբայ-Երևան ինքնաթիռի ժամանումից հետո, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձերբակալել են օտարերկրյա քաղաքացի 40-ամյա տղամարդու։ Անցած տարվա հոկտեմբերից ԻԻՀ ինտերպոլի կողմից նա հետախուզվում էր խարդախության մեղադրանքով՝ խափանման միջոցը՝ կալանք։
Տղամարդու հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։

***

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 10-ին՝ ժամը 10.05-ին, Գյումրի քաղաքում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել գյումրեցի 25-ամյա երիտասարդ, որը հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով թմրամիջոցների իրացման հանցակցության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Նա ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։

`Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Related posts

Ռուսաստանում վառելիքի շուկայի կայունացմանն ուղղված միջոցառումներն արդյունքներ են տալիս. Նովակ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

Մի խումբ աղջիկներ ծեծի են ենթարկել մեկ այլ աղջկա․ նրանք ներկայացվել են ՔԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)