ՔՊ կուսակցության ընտրացուցակի հաստատման 1-ին փուլի քվեարկության նախնական արդյունքները՝ ժ. 00:00-ի դրությամբ

Շարունակվում է 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկության ձայների հաշվարկը։

Հայտնի են քվեարկության նախնական արդյունքները ժամը 00:00-ի դրությամբ։

Հաշվարկը շարունակվում է:

Հիշեցնենք՝ քվեաթերթիկում ընդգրկվել են ՔՊԿ վարչության կողմից գրանցված բոլոր թեկնածուների անունները։

Քվեարկելու իրավունք ունեն համաժողովի պատվիրակները:

Առաջին փուլի քվեաթերթիկը համարվում է վավեր, եթե դրանում քվեարկվել է հիսուն թեկնածուների օգտին՝ 1-ից մինչև 50 թվանշաններով և (կամ) v-աձև նշաններով։

Առաջին փուլի քվեարկության արդյունքներով հիսուն առավելագույն ձայն ստացած թեկնածուները իրավունք կստանան մասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը։

Հիսուն առավելագույն ձայն ստացած թեկնածուների ցանկը կձևավորվի ՀՀ ընտրական օրենսդրությամբ սահմանված` նվազ ներկայացված սեռի քվոտաները լրացնելու համար անհրաժեշտ թվով առավելագույն ձայներ ստացած՝ նվազ ներկայացված սեռի թեկնածուների ներառմամբ, այնպես, որ հիսուն առավելագույն ձայն ստացած թեկնածուների անվանական ցանկը համապատասխանի ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված չափանիշներին։

Եթե առաջին փուլի քվեարկության արդյունքներով առավելագույն ձայներ ստացած թեկնածուների ցանկի հիսուներորդ հորիզոնականում հայտնվում են հավասար ձայներ ստացած մեկից ավելի թեկնածուներ, ապա առավելագույն ձայներ ստացած թեկնածուների ցանկում ներառվում են այդ հորիզոնականում գտնվող հավասար ձայներ ստացած բոլոր թեկնածուները:

Related posts

Բիշքեկում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին 17 պետության ղեկավար կմասնակցի

Լևոն Հակոբյանը և Արմեն Գասպարյանը ազատվել են առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագետների աշխատաժողովի ժամանակ մտքեր են փոխանակվել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ