ՔՊ խմբակցությունը պատասխանել է վարչապետի հրաժարականի վերաբերյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պահանջին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պահանջին։
«Մեր պատասխանը՝ Բագրատին
ՀՀ ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյան
Կեցցե´, ժողովրդավար ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը»,- ասված է գրառման մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Տավուշը հունուն հայրենիքի» քայլերթի մասնակիցները հավաքվել են Հանրապետության հրապարակում: Սահմանազատման կասեցման դեմ հավաքը առաջնորդում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Արքեպիսկոպոսի խոսքով՝ իրենք ունեն օրակարգ և գնալու են դրա իրագործմանը:

Բագրատ արքեպիսկոպոսը Հանրապետության հրապարակում պահանջել է վարչապետի հրաժարականը, հայտարարել, որ պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ:

Related posts

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով

ԿԸՀ-ն բավարարել է Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը