Քուվեյթի իշխանությունները ժամանակավորապես փակել են երկրի օդային տարածքը, դա հանգեցրել է բազմաթիվ թռիչքների հետաձգման. Քուվեյթում ՀՀ դեսպանություն

Ելնելով տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակից՝ Քուվեյթի Պետության իշխանությունները ժամանակավորապես փակել են երկրի օդային տարածքը։ Դա հանգեցրել է բազմաթիվ թռիչքների հետաձգման։ Այդ մասին ասված է Քուվեյթում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում։
«ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին, իսկ թռիչքների հետաձգման հետ կապված հարցերով՝ ավիափոխադրող ընկերությունների ծանուցումներին։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Դեսպանության ֆեյսբուքյան, ինստագրամյան կամ X-ի պաշտոնական օգտահաշիվների միջոցով, ինչպես նաև զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (+965) 25322175, (+965) 90065454, (+965) 25322174»,- նշված է գրառման մեջ։

Related posts

Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն

Ինչպե՞ս անցնել անձի ֆունկցիոնալության գնահատում․ որտեղի՞ց սկսել և ո՞ւր դիմել

ՀՀ–ԵՄ համագործակցության նոր փուլ․ Բրյուսելում ստորագրվել են ԵՄ «Քասթըմս» և «Ֆիսկալիս» ծրագրերին Հայաստանի մասնակցության համաձայնագրեր