Քոբայրի վանք

Քոբայրի վանք կամ Քոբայրավանք, միջնադարյան հայկական վանք Հայաստանի Լոռու մարզում՝ Քոբայր գյուղի մոտ։ Տեղակայված է Անդրերկաթուղու Քոբեր երկաթուղային կայարանից (Թումանյանի շրջան) արևմուտք՝ Դեբեդ գետի ձորալանջին, բարձրադիր դարավանդների ու դժվարամատչելի վայրում։ Այն զարգացած միջնադարում Հյուսիսային Հայաստանի հոգևոր, մշակութային և գրչության հայտնի կենտրոններից էր։

Մենաստանը հիմնադրվել է Բագրատունյաց տան Կյուրիկյան ճյուղի Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամի կողմից 1171 թվականին։ Քոբայրի վանքը զարգացած միջնադարի հայ ճարտարապետության աչքի ընկնող հուշարձանախմբերից է, որի պատմությունը սերտորեն կապվում է հայկական միջնադարյան նշանավոր ֆեոդալական տների` Բագրատունիների հարստության Կյուրիկյան ճյուղի և Զաքարյան տոհմի վրացադավան ներկայացուցիչների (Շահնշահ, Գիորգի, Մխարգրձել և ուրիշներ) գործունևթյա հետ։ Մատենագրական հիշատակություններից (Վարդան Արևելցի և ուրիշներ) երևում է, որ Քոբայրի վանական համալիրի (որպես մենաստանի) կառույցների ընդարձակումը սկսվում է 12-րդ դարի վերջից 13-րդ դարի սկզբին, երբ վանքը Կյուրիկյաններից անցնում է Զաքարյաններին։ Այդ ժամանակ են կառուցվում գլխավոր եկեղեցին, մատուռ-ավանդատունը, դրան արևմուտքից կից բաց սրահը, սեղանատունը, զանգակատուն-տապանատունը, մատուռները և ամրաշինական կառույցները։ Դրանք բոլորն էլ այսօր կիսավեր վիճակում են։ Անվան ծագումը կապվում է այր (վրացերեն` քոբ) բառի հետ։ Ժայռեղեն խոր կիրճի գեղանկարն բնության հետ հոըշարձանների ներդաշնակ զուգակցումը վանքի համայնապատկերը դարձնում է բացառիկ տպավորիչ։ Հուշաևձանախմբի արևմտյան հանդիպակաց մասում կախված է մոտ 150մ բարձրությամբ ուղղաձիգ ժայռ` շթաքարերի նմանվող սյունափնջերով և խորանատիպ խորշերով, որոնցից հորդող ջրվեժի փրփրալի շիթերը միալար նվագով լրացնում են ներշնչող պատկերը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Related posts

25 669 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 294 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Վասակ Դարբինյանն ընտրվել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ

«Երիտասարդ եվրոպական դեսպանները» ՀՀ նախագահին են ներկայացրել եվրոպական արժեքների տարածման իրենց ծրագրերը