Քննարկվում է Սյունիքի մարզով Ադրբեջանը Նախիջևանին կապող տրանսպորտային երթուղու վերականգնման նախագիծը. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մասին հարցին:

«Այդ աշխատանքն իրականացվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահության շրջանակներում, քննարկվում է Հայաստանի Սյունիքի մարզով Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող տրանսպորտային երթուղու վերականգնման նախագիծը։ Այս նախագծի իրականացման մեջ մենք տեսնում ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի զգալի ներուժ։ Եվ, իհարկե, ամեն ինչ կախված է երկրների քաղաքական կամքից և կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու պատրաստակամությունից»,- նշել է նա։

Related posts

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին. Ալեն Սիմոնյան

Նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

Եվրոպական մի շարք երկրներ պայքարում են արագ տարածվող անտառային հրդեհների դեմ