Քննարկվել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը

Շարունակելով գործարարների հետ հանդիպումները՝ նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 24-ին հյուրընկալել է «Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանին, միության անդամներ Տիգրան Մոմջյանին, Սամվել Գևորգյանին, Տիգրան Կարապետյանին և Արտակ Գևորգյանին։ Այդ մասին ասված է Վահան Քերոբյանի Ֆեյսբուքի էջում։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակի, տնտեսական աճի կանխատեսումների, արտահանման խնդիրների, ոլորտում պահանջված մասնագիտությունների, հարկային արտոնությունների, գազաբալոնների փորձարկման լաբորատորիաների հետ կապված և մի շարք այլ հարցեր»,- նշված է գրառման մեջ։

Related posts

Զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու Յորք