Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերը և դրա բարելավմանը միտված միջոցառումները։

Ներկայացվել են մանրամասներ տարբեր ուղղություններով արձանագրված հաջողությունների և այն ուղղությունների վերաբերյալ, որոնց շուրջ դեռևս կան բացեր, և անհրաժեշտ է քայլեր իրականացնել։ Անդրադարձ է կատարվել նաև այն գործողություններին, որոնք կնպաստեն բարեփոխումների շարունակական իրականացմանը:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքի շարունակական բարելավման վերաբերյալ, առաջարկություններ և դիտարկումներ ներկայացրել վերոնշյալ ուղղությամբ արդյունավետ և հետևողական աշխատանք իրականացնելու շուրջ:

Այս համատեքստում վարչապետը կարևորել է պետական կառավարման համակարգում բարեփոխումների հետևողական իրականացման ուղղությամբ մոտիվացիոն մեխանիզմների ներդրումը: Երկրի ղեկավարը հանձնարարել է շարունակել ինստիտուցիոնալ լուծումների ներդրման ուղղությամբ քննարկումներն ու ներկայացնել անհրաժեշտ առաջարկություններ։

Related posts

Microsoft-ը փորձում է վերացնել Outlook-ի գլոբալ խափանումը

Վաղարշապատում 15-ամյա աղջիկները վիճել էին ոչ թե տղայի պատճառով, այլ՝ ուրիշ հարցի շուրջ. նոր մանրամասներ

Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին