Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության հարցեր. Պապիկյանն ընդունել է Սոբհանիին

Հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Մոհամմադ Նաջաֆին:
Նախարար Պապիկյանը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին, մաղթել հաջողություններ կարևոր առաքելության մեջ:
Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նախկին ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինին՝ արդյունավետ համագործակցության համար:
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Related posts

9-րդ գումարման ԱԺ-ի գյումրեցի պատգամավորները

Շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին իր ամուր աջակցության համար․ Թրամփ-Զելենսկի հանդիպումն ավարտվել է

Ճապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել