Քննարկվել են Ճապոնիայում հայկական ձեռագրերի ցուցադրության և այլ գիտամշակութային միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները

Փետրվարի 24-ին Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանն ընդունել է Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող, դոցենտ Իվեթ Թաջարյանին` Տոկիոյի համալսարանի դասախոս, հայագետ Կարեն Համադայի և Կեիո համալսարանի դասախոս Լիլիթ Այվազյանի ուղեկցությամբ: Այս մասին հայտնում են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից:

Զրուցակիցները քննարկել են Ճապոնիայում հայկական ձեռագրերի ցուցադրության և այլ գիտամշակութային միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները և պայմանավորվել առաջիկայում շարունակել քննարկումները:

Ի. Թաջարյանն Ազգագրության ազգային թանգարանում (Օսակա) անցկացված «Ձեռագրերը հատում են սահմանները» խորագրով միջազգային գիտաժողովում հանդես է եկել դասախոսությամբ՝ ճապոնական այս թանգարանում պահվող Իրանի Համադան քաղաքում ստեղծված հայկական յուրահատուկ ձեռագրի մասին:

Ի. Թաջարյանը դասախոսությամբ հանդես է եկել նաև Տոկիոյի համալսարանում:

Related posts

ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով

Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել