Քննարկվել են ՀՀ կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև համագործակցության հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 3-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը, նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանը, Լիլյա Սիրականյանը և Էդգար Զաքարյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՀ միջև համագործակցության հեռանկարները, վերջին շրջանում Հայաստանի տնտեսության զարգացման միտումները, տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված քայլերը, ոլորտի զարգացման միտումները, առկա ռիսկերն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։

Թեմաների թվում են եղել նաև արտահանման ռազմավարությունը և դրա շրջանակներում քաղաքականության առաջնահերթությունները, ռազմավարության իրականացումը, միջազգային գործընկերների ներգրավվածությունը և ներդրումների արդյունավետ կառավարումը։

Առանձին անդրադարձ է կատարվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի արդյունավետության հարցին, Հայաստանում իրականացվող խոշոր ներդրումային ծրագրերին, կորպորատիվ կառավարման վերաբերյալ պետական քաղաքականությանը և ազատ տնտեսական գոտիների ստեղծմանը։

Related posts

Մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր տարածած անձը կալանավորվել է

Ակտիվ ցիկլոն է գործել. ՀՀ ողջ տարածքում դիտվել են հորդառատ անձրևներ, որոշ տեղերում՝ կարկուտ

Սախալինում աղվեսը խանգարել է Airbus A319-ի վայրէջքին