Քննարկվել են «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում առաջարկվող լրացումները և փոփոխությունները

Հունվարի 11-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրված նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած ««Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է, որ Հաշվեքննիչ պալատը հաշվեքննության մեթոդաբանության և դրա իրականացման առաջավոր փորձի փոխանակման նպատակով համագործակցի արտաքին պետական հաշվեքննություն իրականացնող բարձրագույն աուդիտորական մարմինների և նրանց միջազգային կազմակերպությունների հետ:

Օրինագծով Հաշվեքննիչ պալատի անդամները և հաշվեքննողները գործելու են միայն օրենքով իրենց վերապահված գործառույթների շրջանակում, չեն կարող տարածել իրենց հասանելի` օրենքով գաղտնիք համարվող տեղեկատվությունը, պետք է ունենան համապատասխան որակավորումներ և գիտելիքներ:

Նշվել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է բովանդակային և խմբագրական բնույթի առաջարկություններ, որոնք ընդունվել են հիմնական զեկուցողի կողմից:

Հարակից զեկուցողներ` ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանն ու ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը գործընկերներին կոչ են արել կողմ քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Related posts

Ախթալայում վերականգնվել է գազամատակարարումը, էլեկտրասնուցումը. Արեն Մկրտչյան

Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով

Դեբեդի հեղեղման հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են ուշ ժամերին