Քննարկվել են Հայաստանի համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 80 հայտերը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտե-սական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։

Վերջինիս ընթացքում քննարկվել են Հայաստանի համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 80 հայտերը՝ ուղղված ասֆալտապատման, մշակույթի տան վերանորոգման, ջրատարների, փողոցների լուսավորության համակարգի կառուցման, կոմունալ սպասարկման կարիքների համար մեքենասարքավորումների և տեխնիկայի ձեռքբերման, ջրամատակարարման ցանցերի վերակառուցման, մանկապարտեզների, սոցիալական բնակարանների վերանորոգման աշխատանքներին և այլն։

Related posts

Հայաստանը ճանաչվել է Եվրոպայի առաջատար ժառանգության ուղղություն 2026. World Travel Awards

Առաջիկա օրերին կարգելվեն անօրինական բողոքի ցույցերը. Մակրոն

Երևանի հյուրանոցներից մեկում օտարերկրյա 30-ից ավելի քաղաքացիներ թրաֆիքինգի են ենթարկվել․ կա կալանավորված