Հանդիպմանը մասնակցել են նաև «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գևորգ Պողոսյանը, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Նարեկ Ապիտոնյանը, Իրանի նավթավերամշակման և բաշխման ազգային ընկերության առևտրի հարցերով տնօրեն Աբբաս Յալանը, Իրանի գազի ազգային ընկերության միջազգային կապերի տնօրեն Մոհամմադ Հոսեյն Հոսեյնին և այլ ոլորտային մասնագետներ։
Վարդան Կոստանյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է երկու երկրների միջև տնտեսական կապերի խորացումը, ինչի մասին է վկայում իրանական ընկերությունների ներգրավածությունը Հայաստանում ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող նախագծերում։
Ահմադ Զերաաթքարը երախտագիտություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ Հայաստանի և Իրանի միջև ձևավորված սերտ գործընկերությունը տարբեր ոլորտներում գրանցում է հաջողություններ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցում» և «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրերին վերաբերող, հետագա համագործակցության պլանավորման, ինչպես նաև ոլորտային այլ հարցեր։ Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները։