Քյարամյանը պաշտոնական դիրքն օգտագործելով քննչական գործողության պատմություն հանեց ջրի երես, անթույլատրելի էր. Քոչարյան

Հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպը, ինչպես նաև այլ դրվագներ ստվերեցին այն բովանդակային քննարկումը, որը նախատեսված էր:

Այս մասին Առաջին ալիքի եթերում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Պետրոս Ղազարյանի՝ վախենամ դրանք ստվերեցին ոչ միայն քննարկումը, այլ ընդհանրապես իշխանությանը, դիտարկմանը, Քոչարյանն ասաց՝ շատ հնարավոր է, եթե իշխանությունները տեղի ունեցածին չտան պատշաճ գնահատական:

«Անպայման, գուցե ծառայողական քննության ձևաչափով, և Արգիշտի Քյարամյանը, և ԱԺ նման իրավիճակները տնօրինող կառույցը, նաև գուցե ես, պետք է ինչ-որ ձևաչափով բացատրություններ տանք՝ էս ինչ եղավ: Ամեն ինչ եղել է օնլայն, և բոլորը տեսել են ինչը ինչպես եղավ:

Սա Արգիշտի Քյարամյանի առաջին այցն էր ԱԺ նման ձևաչափով»,- ասաց Քոչարյանը:

Ղազարյանը նկատեց՝ անփորձ է եղել:

«Ինքը կրում է բարձրաստիճան զինվորականի ուսադիրներ և բավական շատ շքանշաններ: Եվ էստեղ անփորձությունն ինձ համար տասներորդական է, որովհետև երիտասարդ տարիքով հանդերձ Քյարամյանը եղել է և վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ, և ԱԱԾ ծառայության տնօրեն, հիմա ղեկավարում է ՔԿ-ն: Տեղի ունեցածը ծանր նստվածք է տվել: Նման արձանագրումը պաշտոնյայի կողմից չի կարող անհետևանք մնալ, որովհետև պաշտոնյան պետք է բացատրություն տա՝ իր պահվածքն ինչի՞ արդյունքում է:

Ի վերջո էդ մարդու որոշումներով ճակատագրեր են որոշվում ՔԿ-ում: Բայց մենք տեսանք, որ ինքը իր պաշտոնական դիրքն օգտագործելով պարոն Աղազարյանի, ըստ էության տղայի հետ կապված, ինչ-որ քննչական գործողությունների պատմություն հանեց ջրի երես, որն անթույլատրելի է»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի էր ունեցել միջադեպ։

 

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան