ՔԿՀ-ներում կորոնավիրուսի պատճառով արգելված տեսակցությունները նորից կթույլատրվեն

Այսօր՝ հունվարի 20-ին, ՀՀ Կառավարության նիստում որոշում կայացվեց վերացնել ազատությունից զրկված անձանց հետ տեսակցությունների արգելքը:

Նախագծի ընդունմամբ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում կթույլատրվեն տեսակցություններն ազատությունից զրկված անձի և նրան տեսակցող անձի պատվաստված լինելու պարագայում:

Բացառությունները վերաբերելի են փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող անձանց, հղիներին, մինչև 18 տարեկան անձանց, ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ունեցող անձանց, ինչպես նաև նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացած անձանց՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում:

Արդարադատության նախարարությունը կոչ է անում տեսակցությունների ընթացքում զգոն լինել և խստորեն պահպանել սանիտարահամաճարակային նորմերը:

Related posts

Վարչապետը ԱԺ-ում ներկայացնում է 2025 թ. բյուջեի կատարողականը | ՈՒՂԻՂ

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները