Քիմ Քարդաշյանն ու Apple-ը թողարկել են անլար ականջակալներ

Apple-ը Քիմ Քարդաշյանի հետ ներկայացրել է մոդելին պատկանող SKIMS ապրանքանիշի ֆիրմային գույներով Beats Fit Pro անլար ականջակալները։ Այս մասին գրում է Hypebae-ն։

Նորույթը համալրված է աղմուկի նվազեցմամբ, տարածական ձայնային ռեժիմով եւ Apple-ի սիրմային H1 չիպով։ Beats Fit Pro-ն հասանելի է երեք գույներով՝ Earth Brown, Moon Nude եւ Dune Beige:

«Ես ուզում էի հրաժարվել մտքից՝ ականջակալները պետք է վառ լինեն, որպեսզի հայտարարեն իրենց մասին։ Այս համագործակցությունն առանձնահատուկ է, քանի որ թույլ է տալիս միաձուլվել կամ առանձնանալ՝ կախված ձեր ցանկությունից։ Իսկ Beats-ը հայտնի է նրանով, որ ստեղծում է անհատականությունն արտահայտող իրեր», – պատմել է Քարդաշյանը։

Քարդաշյանի համագործակցությունը Beats-ի հետ տեղի է ունենում նրա նոր SKIMS լողազգեստների հավաքածուի թողարկումից անմիջապես հետո, որը ներկայացնում էր բրենդի դասական ոճերը չեզոք գույների լայն տեսականիով:

«Beats x Kim»-ը առցանց գնումների համար հասանելի կլինի օգոստոսի 16-ին Apple-ի կայքից, իսկ խանութներում՝ օգոստոսի 17-ին:

Related posts

Ո՞վ ասաց, որ մենք պատրաստվում ենք ինչ-որ մի երկրից կախվածությունը փոխարինել մեկ այլ երկրից կախվածությամբ. ԱԽ քարտուղար

Բնապահպանական մարտահրավերներ՝ հանուն կայուն ապագայի

Արագածոտնի մարզի դատախազությունը շուրջ 16 հա մակերեսով հողատարածքները համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայցեր է ներկայացրել դատարան