Քիմ Քարդաշյանին Փարիզի դատարան են կանչել

Փարիզում սկսվում է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին կողոպտելու գործով դատավարությունը։

Կողոպուտը տեղի է ունեցել 2016 թվականին Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում։

«Grandpa robbers»  (կողոպտիչ պապիկներ) ծածկանունով խումբը՝ բաղկացած 10 տղամարդուց, դահուկորդների սաղավարտներով և ոստիկանի հագուստներով Քարդաշյանին կապկպել են նրա շքեղ լյուքս համարում և տարել այնտեղից վերջինիս 4 մլն եվրո արժողությամբ ամուսնական մատանին և 5 մլն եվրո արժողությամբ այլ զարդերով զարդատուփը։ Մատանին Քիմին նվիրել էր նախկին ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը։

Քիմը մեկնելու է Փարիզ՝ մեղադրյալների դեմ ցուցմունք տալու։

Դատավարությունը կտևի մոտ մեկ ամիս և այդ ամբողջ ընթացքում Քարդաշյանը կմնա Փարիզում, թե՝ ոչ, առայժմ հայտնի չէ, իսկ վերջինիս իրավաբանական թիմը հայտարարել է, որ դատավարությունից առաջ ոչինչ չի մեկնաբանելու։

Գործում 10 մեղադրյալ կա, սակայն նրանցից մեկը՝ 72-ամյա Մարսո Բաումգերտները, մահացել է անցած ամիս: Խմբից հինգին մեղադրանք է առաջադրվել զինված կողոպուտի և մարդկանց առևանգման համար։ Մյուսները մեղադրվում են կողոպուտի հանցակից լինելու կամ ապօրինի զենք պահելու համար։

Խմբի բոլոր անդամները 60-72 տարեկան են։

Related posts

Քրեական ոստիկանները հայտնաբերել են կարճացված փողերով հրացան

Երկիրը գնալով ավելի շատ ջերմություն է կուտակում․ տեմպն աճել է ավելի քան 3 անգամ

Մայամիի օդանավակայանում վթարի է ենթարկվել Amazon Air-ի բեռնատար ինքնաթիռը․ զոհեր և վիրավորներ կան