Քթի կոտրվածք, ուղեղի ցնցում. Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարձակման է ենթարկվել

Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան։

Այս մասին սոցիալական ցանցում հայտնել է կուսակցության անդամ Նատիա Մեզվրիշվիլին։

Նա նշել է, որ Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում ֆիզիկական բռնության ենթարկված Գախարիային տեղափոխվել է կլինիկա:

Կլինիկայի տվյալներով՝ հարձակման հետևանքով նախկին վարչապետը քթի կոտրվածք և ուղեղի ցնցում է ստացել։ Բժիշկ Տակո Շանթաձեի խոսքով՝ Գախարիան, ում գիշերը շտապօգնության խումբը տեղափոխել է կլինիկա, անգիտակից է եղել։

Նրա վիճակը գնահատվում է կայուն, և նա բուժօգնություն ստանալուց հետո ինքնակամ լքել է կլինիկան։

«Հանուն Վրաստանի» կուսակցությունը կատարվածի համար մեղադրել է իշխող կուսակցությանը։ Նաթիա Մեզվրիշվիլին նշել է, որ դեպքի հետ կապված «ապացույցների ոչնչացումն» արդեն սկսվել է։

Related posts

Շատ լավ հանդիպում ունեցա Վլադիմիր Պուտինի հետ․ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում Մոսկվա կմեկնի

Որքան շուտ Հայաստանը հստակեցնի ԵՄ-ին անդամակցելու հարցը, այնքան լավ. Պուտին

Բիշքեկում մեկնարկել է Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը․ տեսանյութ