Քամու հետևանքով Երևանում և Աբովյանում վնասվել են շինությունների տանիքներ և ավտոմեքենաներ

Ճգնաժամային կառավարման ազգային և Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ հուլիսի 11-ին ժամը 19։50-23։45-ն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն, Աջափնյակ, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան քաղաքի մի շարք փողոցներում վնասվել են շինությունների տանիքներ, գովազդային վահանակներ, ավտոմեքենաներ, կոտրվել են ծառեր և պոկվել էլեկտրական լարեր։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր մեկնած փրկարարական ջոկատներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, տարածքների սահմանազատման, գովազդային վահանակների ամրացման, ապամոնտաժման աշխատանքներ. զոհեր և տուժածներ չկան:

Related posts

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

2027-ին Գյումրիում ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ են իրականացվելու. Շիրակի մարզպետ

Աննա Վարդապետյանը մեկնել է Արգենտինա՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին