Քաղաքացին ընկել է վերելակի հորանը

Մայիսի 26-ին՝ ժամը 15։13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Օդեսայի փողոցի 68 հասցեում՝ գործարանում, աշխատակիցն ընկել է վերելակի հորանը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ շինարարական աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցը (Ս. Ե., ծնված 2001 թ․) ընկել է վերելակի հորանը։

Փրկարարները Ս․ Ե.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Related posts

Քամու հետևանքով վնասների վերաբերյալ ահազանգեր են ստացվել մի շարք համայնքներից

Թրամփ-Վենս վարչակազմի նպատակն է խթանել խաղաղությունը՝ լինի Հնդկաստանի և Պակիստանի, Ադրբեջանի և Հայաստանի, թե այլ երկրների միջև. Լանդաու

Փարաջանովի բացառիկ աշխատանքները Գյումրիում