Քաղաքացիներին առաջարկել են բարձր եկամուտով առցանց աշխատանք. ՆԳՆ-ն զգուշացնում է նոր խաբկանքի մասին

Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ հայկական հեռախոսահամարներից ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նրանց առաջարկել են առցանց աշխատանք՝ խոստանալով բարձր եկամուտ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Զգուշացնում ենք, որ դա ապատեղեկատվություն է: Դուք կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։

Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված թեժ գիծ՝ 011525252»,- ասված է հաղորդագրության մեջ:

Related posts

Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում

Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի մոտեցումները խաղաղաշինության վերաբերյալ