Քաղաքացիները կամովին հանձնել են ապօրինի պահվող զենք-զինամթերք. ՊՆ

Զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության իրականացրած բացատրական աշխատանքների արդյունքում 2026 թվականի սեպտեմբեր ամսին ռազմական ոստիկանության Երևանի, Աբովյանի, Արարատի, Վարդենիսի, Մարտունիի և Գյումրիի բաժիններում քաղաքացիները կամովին հանձնել են 5 ինքնաձիգ, 3 ատրճանակ, 4 ակոսափող հրացան, 38 նռնակ, 2800 տարբեր տրամաչափի փամփուշտներ, 3 սվին-դանակ, 2 զրահաբաճկոն։ Ռազմական ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին իրենց մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամովին հանձնել իրավապահ մարմիններին՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:

Ծանուցում․ ՀՀ քրեական օրենսգիրք, 335-րդ հոդված․Հրազենը, դրա հիմնական բաղկացուցիչ մասերը, ռազմամթերքը և այլ նյութերը, սարքերը, առարկաները մինչև իրավասու մարմինների կողմից դրանց գտնվելու վայրի մասին իմանալը հանձնած անձն ազատվում է նախատեսված քրեական պատասխանատվությունից։

Related posts

16 մլն դրամով տուն պետությունից․ ո՞ւր է հասել ծրագիրը

Տուժած կնոջ վիճակը կայուն է, կյանքին սպառնացող վտանգ չունենք, երեխաների վիճակը բավարար է. Ավանեսյան

Հարկային վարչարարության բարեփոխումներն սկսվում են յուրաքանչյուր աշխատակցից. ՊԵԿ նախագահի շնորհավորական ուղերձը ՀՀ հարկային ծառայության ստեղծման օրվա առթիվ