Քաբուլում պարետային ժամ է սահմանվել. «Թալիբան»-ը պատրաստվում է հայտնել «Աֆղանստանի Իսլամական Էմիրության» ստեղծման մասին

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պարետային ժամ է սահմանվել ժամը 21:00-ից: Այս մասին հայտնում է Khaama Press գործակալությունը՝ հղում անելով Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնակատար Աբդուլ Սաթար Միրզակվալայի հայտարարությանը:

Նախարարն ասել է, որ սահմանափակումները սահմանվում են «անկարգությունները կանխելու և Քաբուլի բնակիչների կյանքն ու ունեցվածքը պաշտպանելու համար»:

Միրզակվալը քաղաքացիներին հորդորել է հանգստություն պահպանել և 21:00-ից հետո չլքել իրենց բնակության վայրը:

Ինչպես հայտնում է Press Association-ը, վկայակոչելով «Թալիբան»-ի պաշտոնյային, թալիբները պատրաստվում են հայտարարել, որ իրենք վերահսկողություն են հաստատել երկրի վրա, և որ դա այժմ «Աֆղանստանի Իսլամական Էմիրությունն» է:

Ինչպես նշում է The Guardian-ը, ակնկալվում է, որ հայտարարությունը կարվի Քաբուլի նախագահական պալատից՝  դրանից առաջ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հեռանալուց հետո, որը, ըստ երևույթին, փախել էր սկզբում Տաջիկստան: Նրա ներկայիս գտնվելու վայրը չի հաստատվում:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, իրադարձությունների ֆոնին թալիբները Քաբուլի բնակիչներին կոչ են անում անվտանգության նկատառումներով մնալ իրենց տներում:

Related posts

Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպումը կնպաստի Հրվ. Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության շուտափույթ հաստատմանը. Տոկաև

Նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն անդրադարձել է լրագրողին հարվածելու միջադեպին

ՔՊ վարչությունը որոշել է ստեղծել Գյումրու և Մասիսի տարածքային կազմակերպություններ