Փրկարարներն արգելափակումից 25 բեռնատար ավտոմեքենա են դուրս բերել

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 10:47-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հ-45 ավտոճանապարհին՝ Աղվանի-Տաթև հատվածում, ավտոմեքենաները խցանվել են և չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 3-րդ կմ-ին առկա է խցանված մոտ 30 տրանսպորտային միջոց։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 25 բեռնատար ավտոմեքենա։

Related posts

Փրկարարները վիրավոր անգղի են փրկել

Անի համայնքի օրը՝ ձեռքբերումներով ու խելահեղ տրամադրությամբ

Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ