Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 195 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 722 քաղաքացու

Հունվարի 23-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը 08։00-ն, ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

ՓԾ ստորաբաժանումները օպերատիվ արձագանքելով իրավիճակին Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և Ճանշինի աշխատակիցների հետ համագործակցելով արգելափակումից դուրս են բերել 195 տրանսպորտային միջոց և 722 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Առավել ինտենսիվ աշխատանքներ են իրականացվել հունվարի 22-ից մինչև հունվարի 24-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 41 բեռնատար, 439 մարդատար ավտոմեքենա և 1658 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Related posts

Թուրքիայում 1 րոպեով կյանքը կանգ է առել

Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Ավարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը. ՔԿ