Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 288 տրանսպորտային միջոց

Մարտի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 288 տրանսպորտային միջոց և 620 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

***

Մարտի 20-ին, ժամը 10։07-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 16-րդ կմ-ում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Շինուհայրի և Շուռնուխի առաջնային օգնության կետերից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 125 ավտոմեքենա և 245 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

***

Մարտի 20-ին, ժամը 10:16-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 16։30-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 1 ավտոբուս, 2 բեռնատար, 9 մարդատար ավտոմեքենա և 43 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

***

Մարտի 20-ին, ժամը 17։52-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղի սկզբնամասում կան արգելափակված ավտոմեքենաներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն Ալագյազ-Մելիքգյուղ ավտոճանապարհի տարբեր հատվածներից դուրս են բերել 29 ավտոմեքենա և 80 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Related posts

Ադրբեջանական այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար ՀՀ-ի վրա հարձակվելու. Արթուր Հովհաննիսյան

Հայաստան-Ադրբեջան սահման կա, այն անհստակ չէ. Ռուբեն Ռուբինյան

ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ