Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

Հունվարի 4-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Արագածոտնի, Արարատի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Մասնավորապես՝ Ջերմուկ քաղաքում,  Եղիպատրուշ, Նարեկ, Ռյա Թազա գյուղերում, Շենավան-Հարթավան, Մուսաելյան-Տաշիր և «Ամբերդ ամրոց» տանող ավտոճանապարհներին ։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա և 28 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Related posts

Կառավարության նոր որոշումներ՝ անվտանգության, տնտեսության և սոցիալական ոլորտներում

Վարչապետն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանին

40 քաղաքացուց 7.9 մլն դրամի բջջային հեռախոսներ և կենցաղային իրեր գողանալու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. կա կալանավորված