Փրկարարները հայտնաբերել են Սևանա լճի հարակից անտառում մոլորված քաղաքացուն

Հուլիսի 1-ին՝ ժամը 19։56-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին շան հետ իջել է Գեղամասար բնակավայրի հարակից անտառ՝ Սևանա լճի ափ, քաղաքացու հետ կապը ընդհատվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Որոնողական աշխատանքների արդյունքում անտառի դժվարանցանելի հատվածում՝ եղեգնուտում, փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացուն։
Փրկարարներն անտառային հատվածով, մոտ 300 մետր քաղաքացուն  դուրս են բերել երթևեկելի հատված և տեղափոխել Գեղամասար բնակավայր։

Related posts

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ

Կենդանիները շնչող խաղալիք չեն․ Ալեն Սիմոնյանը՝ կրկեսներում տնային կենդանիների օգտագործումն արգելելու անհրաժեշտության մասին

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է