Փրկարարները երկու տան նկուղներից հեռացրել են մոտ 9 տոննա ոռոգման ջուր

Մայիսի 31-ին, ժամը 06:31-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ոռոգման ջուրը լցվել է Սարդարապատ գյուղի 26-րդ փողոցի տներից մեկի նկուղը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ջրալցվել է նաև հարակից տան նկուղը։ Փրկարարները երկու տան նկուղներից հեռացրել են մոտ 9 տոննա ոռոգման ջուր։

Related posts

Փրկարարները Ջրաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում ջրանցքից դուրս են բերել տղամարդու դի

Ջրատարն ընկած կնոջը հաջողվեց փրկել, ընկերոջը՝ ոչ. մեկ անձ կալանավորվել է

Գյումրու կաթի գործարանի մոտ տուն է այրվել